Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը «Եվրո-2012»-ի Անգլիա-Իտալիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել, վստահ է, որ իտալացիներն արժանի էին հաղթանակի:
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 0:0, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում Իտալիայի հավաքականն առավելության է հասել անգլիացիների նկատմամբ:
«Հասկանալի է, որ մենք ավելի հաջողակ էինք, քանի որ կարծում եմ` 11 մետրանոց հարվածաշարը լոտոյի է նման: Բայց հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում մեր թիմի ցուցադրած խաղի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ արժանի էինք հաղթանակի:
Երբ Մոնտոլիվոն վրիպեց, ինքս ինձ ասացի, որ պետք է ետ մղեմ հնարավորինս շատ հարվածներ. մենք պետք է հաղթենք:
Այժմ պետք է առաջ գնանք` դեպի հաղթանակ: Ուրախանալու ժամանակ դեռևս կունենանք: Իսկ այս հաղթանակը նվիրում եմ երկրաշարժի բոլոր զոհերին: Մենք կշարունակենք խաղալ հանուն նրանց»,- իտալացի լրագրողներին է հայտնել Բուֆոնը։










































