Իսպանիայի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր սպասելիքներն է հայտնել «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչի շրջանակներում Ֆրանսիայի հետ կայանալիք խաղից:
«Առայժմ չեմ կարող ասել, թե ով կընդգրկվի մեկնարկային կազմում: Ես իմ տրամադրության տակ 23 ուժեղ ֆուտբոլիստ ունեմ, և նրանցից յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել թիմին:
Չեմ հավատում, որ Ֆրանսիայի ընտրանին պաշտպանողական ոճի ֆուտբոլ կցուցադրի, քանի որ թիմի կազմում հիանալի հարձակվողներ կան: Հուսով եմ` գեղեցիկ ֆուտբոլի ականատես կլինենք: Պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած ընթացքին:
Մենք այնպիսի ֆուտբոլ կցուցադրենք, որ արժանի լինենք մեր երկրպագուների աջակցությանը»,- հայտարարել է մասնագետը:









































