Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Հունաստանի ընտրանու հետ կայացած խաղից հետո ներողություն է խնդրել Անգելա Մերկելից:
«Երբ Մերկելը եկավ հանդերձարան, ես լոգանք էի ընդունում, այդ պատճառով ներկա չեմ եղել նրա շնորհավորական խոսքի ժամանակ: Հուսով եմ` նա ինձ կների: Ես դուրս եկա լոգարանից, բարևեցի և ներողություն խնդրեցի:
Չեմ կարող ասել, որ այս հանդիպումը մեծ սթրես էր մեզ համար: Հանդիպման առաջին իսկ րոպեներից մենք մի քանի գոլային պահ ստեղծեցինք: Հունաստանի հավաքականը լավ էր պատրաստված, բայց չեմ կարող ասել, որ նրանց վարկանիշը համապատասխանում է խմբային փուլում մեզ դիմակայած հավաքականներին: Հաջորդ հանդիպումն ավելի բարդ կլինի, և մենք պետք է ավելի ուժեղացնենք թիմի հարձակվողական գիծը»,- հայտարարել է ֆուտբոլիստը:







































