Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Յան Մ’Վիլան հայտարարել է, որ իր թիմի հիմնական նպատակը «Եվրո-2012»-ի չեմպիոնի կոչումը նվաճելն է:
«Քառորդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելը մեր նպատակներից էր, և մենք այն իրագործեցինք: Ցանկանում էինք դառնալ C խմբի առաջատար, բայց սա նույնպես վատ արդյունք չէ: Չէինք սպասում, որ այդքան վատ հանդես կգանք Շվեդիայի ընտրանու հետ կայացած խաղում:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում մեր մրցակիցը Իսպանիայի հավաքականն է, բայց դա ոչինչ չի նշանակում: Մենք պատրաստ ենք դառնալ «Եվրո-2012»-ի չեմպիոն»,- նշել է ֆուտբոլիստը:









































