«Օքլահոմա»-ի առաջատար Քևին Դյուրանթը մեկնաբանել է փլեյ օֆֆ փուլի եզրափակիչի շրջանակներում «Մայամի»-ից կրած պարտությունը:
«Ցավալի է նման կերպ ավարտել մրցաշրջանը: Մենք կարողացանք եզրափակիչի ուղեգիր ձեռք բերել, և դա մեծ հաջողություն է: Որոշիչ խաղում չցուցադրեցինք մեր լավագույն խաղը: Մրցակիցը շատ ուժեղ էր: Լեբրոն Ջեյմսն անհավանական խաղացող է: Այս մրցաշրջանում նա մեծ հաջողություններ գրանցեց»,- Դյուրանթին մեջբերել է ամերիկյան մամուլը:









































