Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը մասնակցում է Կազանի Գրան պրիին:
Մրցաշարի առաջատարը երկրորդ անընդմեջ պարտությունը կրելուց հետո զիջեց դիրքերը: Այս անգամ Էլինան սպիտակ խաղաքարերով անսպասելի պարտություն կրեց Ալիսա Գալիամովայի հետ խաղում` զիջելով 30-րդ քայլում:
10-րդ տուրից հետո Դանիելյանը վաստակել է 6 միավոր և Հոու Յիֆանի հետ կիսում է 4-5-րդ տեղերը: 6.5 միավորով առաջին հորիզոնականում են Աննա Մուզիչուկը, Համփի Կոներուն ու Վիկտորիա Սմիլիթը:








































