«Եվրո-2012»-ի շրջանակներում խորվաթների` Իսպանիայի հավաքականից պարտություն կրելուց հետո, հայտնի է դարձել, որ Խորվաթիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը առաջիկա 3-4 օրերի ընթացքում կստանձնի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ մասին են տեղեկացնում ռուսական լրատվամիջոցները:
Ակումբի ղեկավարների հետ Բիլիչը պայմանագիր էր ստորագրել դեռևս մինչև Եվրոպայի 2012 թվականի առաջնության մեկնարկը: Քանի որ Խորվաթիայի հավաքականը զրկվեց մրցաշարում հետագա պայքարի հնարավորությունից, Բիլիչը կարող է սկսել մոսկովյան ակումբում իր աշխատանքը: Մոտակա օրերին մասնագետը Մոսկվա կժամանի:







































