«Եվրո-2012»-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի շրջանակներում կայացած Դանիա-Գերմանիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել գերմանացի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին:
27-ամյա ռմբարկուն, ով ազգային թիմի կազմում անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը, նշանակալից օրը գոլի հեղինակ է դարձել:
Պոդոլսկու համար դա Գերմանիայի ազգային հավաքականի կազմում հեղինակած 44-րդ գոլն էր:






































