Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը:
5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով անակնկալ պարտություն կրեց Ալեքսանդր Մորոզևիչից: Հանդիպումն ավարտվեց 40-րդ քայլում: Այսպիսով` Արոնյանն ընթացիկ մրցաշարում կրեց իր 2-րդ պարտությունը և Գրիշչուկի, Նակամուրայի և Մքշեյնի հետ վաստակած 2 միավորով կիսում է 6-9-րդ տեղերը:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Ալեքսանդր Մորորոզևիչ – 4 միավոր
2-4. Մագնուս Կառլսեն – 3
2-4. Թեյմուր Ռաջաբով – 3
2-4. Վլադիմիր Կրամնիկ – 3
5. Ֆաբիանո Կարուանա – 2.5
6-9. Ալեքսանդր Գրիշչուկ – 2
6-9 Լևոն Արոնյան – 2
6-9. Հիկարու Նակամուրա – 2
6-9. Լյուկ Մքշեյն – 2
10. Եվգենի Տոմաշևսկի – 1.5






































