Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իսպանացի լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում նշել է, որ չի դադարում քրտնաջան աշխատել, ինչն էլ իր հաջողությունների գաղտնիքն է:
«Բոլոր նվաճումներին հասել եմ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Երկնքից պարգևներ երբևիցե չեմ ստացել: Հաճախ եմ հիշում, որ ֆուտբոլի պատմության մեջ «ամենաթանկարժեք» ֆուտբոլիստներից մեկն եմ: Իմ խաղով ցանկանում եմ փոխհատուցել ակումբի այն ջանքերը, որ ներդրվել են իմ իրավունքները ձեռք բերելու նպատակով: Կարդարացնեմ «Ռեալ»-ի ղեկավարների և մարզիչների ակնկալիքները»,- հայտնել է Ռոնալդուն:









































