«Միլան»-ի պաշտպան Տիագո Սիլվան մոտակա օրերին կարող է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալ: Այդ մասին է տեղեկացնում L’Equipr-ը:
Լրատվական աղբյուրի տեղեկությունների համաձայն`հավանական է ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ակումբների համաձայնության գալը: Տրանսֆերային գործարքը գնահատվում է 40-50 մլն եվրոյի սահմաններում:
Ավելի վաղ ՊՍԺ-ն ձևակերպել է նաև «Նապոլի»-ի հարձակվող Էզեկիլ Լավեսիի տեղափոխության գործարքը:









































