Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը «Советский спорт» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայկական մամուլում տպագրված Հայաստան- Ռուսաստան հանդիպման մասին տարածված տեղեկություններին` նշելով, որ դա սադրանք է:
« Տիպիկ սադրանք է: Նրանք առաջին անգամ իրենց պատմության մեջ հնարավորություն ունեն մտնելու նման լուրջ մրցաշարի եզրափակիչ փուլ. վաստակած միավորները հայերին թույլատրում է նման հույսեր փայփայել: Այդպիսի հոդվածները ակտիվացնում են երկրպագուներին և խաղի նկատմամբ մեծացնում ժողովրդի հետաքրքրությունը: Այդ բոլորը հայտնի մեթոդներ են: Լրագրողները շատ բան կարող են ասել, բայց արդյունքում հաղթում են լավագույնները»:









































