Ալբենա-օփենի ավարտից անմիջապես հետո Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում սկսվում է մեկ այլ խոշոր մրցաշար` «1-ին մեծ եվրոպական օփենը»:
Մասնակիցների մեջ են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Նելլի Աղինյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը: