Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է Մադրիդի «Մասթերս-1000»-ի եզրափակչում չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ իր տարած հաղթանակը:
«Իհարկե, հանդիպման սկզբնամասը ինձ համար այնքան էլ հաջող ընթացք չունեցավ: Սակայն ես շարունակում էի ճանապարհներ փնտրել հաղթանակի հասնելու համար: Երրորդ փուլի սկզբում Բերդիխը շանսեր ուներ, որոնք չկարողացավ հաջողությամբ պսակել: Ես օգտվեցի ստեղծված իրավիճակից և լավ խաղացի հանդիպման վերջին մասում:
Դժվարին եզրափակիչ անցկացրի հզոր մրցակցի դեմ: Այս դեպքում հաղթանակն, իսկապես, մեծ նվաճում էր»,- նշել է Ֆեդերերը մամլո ասուլիսի ընթացքում։