Իսպանական մամուլի տեղեկացմամբ` երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կարծիքով «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան կարող է բաց թողնել «Եվրո-2012»-ը:
Ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել աշխարհի ակումբային առաջնության ժամանակ:
«Վիլյան մեզ համար մի քանի անհայտով հավասարում է: Մենք շատ ենք անհանգստանում, քանի որ դժվար է թիմի կազմում ընդգրկել մի ֆուտբոլիստի, ով երկար ժամանակ չի խաղացել»,- հատարարել է դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը բաց կթողնի «Բարսելոնա»-ի պաշտպան Կառլես Պույոլը, ով աջ ծնկի վնասվածք է ստացել:







































