Ռուսաստանի 2011/12թթ առաջնության 43-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Կռիլյա Սովետով»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ դաշտի տերերի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
43-րդ տուրից հետո «Կրասնոդար»-ը վաստակել է 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Կռիլյա»-ն նույնքան խաղերից հետո 10 միավոր պակաս է վաստակել և հանգրվանել 12-րդ տեղում:






































