Իսպանիայի Լա Լիգայի 37-րդ տուրի շրջանակներում կայացած «Էսպանյոլ»-ի հետ հանդիպումից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան (ով մրցաշրջանի ավարտից հետո լքելու է թիմը) իր սաներին և թիմի երկրպագուներին հրաժեշտի խոսքեր է հղել:
«Կյանքն ինձ նվեր է մատուցել` հնարավորություն ընձեռնելով վերջին 5 տարիներին աշխատել նման ֆուտբոլիստների հետ: Ինձ համար մեծ պատիվ էր վայելել ձեր սերն ու հարգանքը: Անչափ շնորհակալ եմ բոլորից և հատկապես նրանցից, ում հետ աշխատել եմ այս 5 տարիների ընթացքում»,- նշել է Գվարդիոլան:









































