Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ երկարաձգել է հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
A Bola-ի տեղեկացմամբ` նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2014 թվականի հուլիս, և 42-ամյա մասնագետը կգլխավորի Պորտուգալիայի ընտրանին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:
Հիշեցնենք, որ Բենտուն Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորել է 2010 թվականի սեպտեմբերից` այդ պաշտոնում փոխարինելով Կառլուշ Կեյրուշին, ով հաջողությամբ էր կատարել «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու առաջադրանքը:
Հավելենք, որ Եվրոպայի առաջիկա առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի ընտրանին կպայքարի Գերմանիայի, Հոլանդիայի և Դանիայի հավաքականների հետ:










































