«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ կիսապաշտպան Աբու Դիաբին, ով սրունքի վնասվածք է ստացել «զինագործներ»-ի` «Սթոք»-ի հետ անցկացրած խաղում, չի կարողանա մասնակցել Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը:
«Դիաբին բաց կթողնի «Նորվիչ»-ի հետ կայանալիք հանդիպումը, և կարծում եմ` նա չի կարողանա մասնակցել «Եվրո-2012»-ին: Սխալ կլինի հավատալ, որ նա կկարողանա օգտակար լինել Ֆրանսիայի ազգային հավաքականին 6 շաբաթ անց»,- հայտարարել է Վենգերը:
Նշենք, որ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ի կազմում անցկացրել է 4 հանդիպում` վերականգնվելով ոտնաթաթի և ստործնկային ջլի վնասվածքներից:








































