Ծնունդով արգենտինացի հայազգի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը Բելգրադի մրցաշարի քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ է տարել բրազիլացի Ժուան Սոուզի նկատմամբ` 6:3, 6:2 հաշվով: Դիմակայությունը տևել է 1 ժամ 12 րոպե: Դավիդը 4 բրեյք է իրացրել, պարտություն կրել 1 գեյմում:
Նալբանդյանը զբաղեցնում է ATP վարկանիշի 49-րդ հորիզոնականը: Նրա հաջորդ մրցակիցն է իտալացի Անդրեաս Սելին:






































