Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը պատրաստ է մրցաշրջանի ընդմիջման ընթացքում բանակցել Գոնսալո Իգուաինի և բրազիլացի Կակայի տրանսֆերներով հետաքրքրված կողմերի հետ: Նշված ֆուտբոլիստների տրանսֆերները համապատասխանաբար կարժենան 40 մլն և 30 մլն եվրո:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24- ամյա արգենտինացին մասնակցել է Լա Լիգայի 32 խաղի և խփել 21 գոլ, իսկ Կական 26 խաղի ընթացքում հեղինակել է 5 գնդակ:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 36-րդ տուրի «Սևիլիա»-ի դեմ խաղում այս երկու ֆուտբոլիստները չեն հայտավորվել, քանի որ նրանք զայրացրել էին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` ՊՍԺ-ի նախագահի հետ բանակցություններ վարելու պատճառով:






































