Դոնեցկի «Մետալուրգ»-ի հարձակվողական կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը իր կարծիքն է հայտնել Լվովի «Կարպատներ»-ի դեմ կայացած գավաթային խաղի մասին:
– Ամենադժվարը սառը գլխով խաղալն էր: Բոլորս հուզվում էինք, լարված էինք: Պետք է իրականացնեինք Վլադիմիր Նիկոլաևիչի հրահանգները: Կարծում եմ, որ մենք ավելին արեցինք հաղթելու համար: Լավ է, որ այսպես ավարտվեց:
– Տրաորեն կարող էր հիմնական ժամանակում ամեն ինչ լուծել, այդպե՞ս է, թե ոչ:
– Իհարկե: Դրամանը կարող էր գոլ խփել, սակայն դա բոլորի հետ էլ կարող է պատահել:
– Այս հաղթանակը երկար կհիշվի՞:
– Այս հաղթանակը հավերժ կհիշվի: Հատկապես, որ ինձ համար սա առաջին խաղն էր, որի արդյունքը պիտի որոշվեր 11 մետրանոց հարվածաշարով: Այսպիսի հաղթանակների համար էլ պիտի ֆուտբոլ խաղալ:
– Գևո՛րգ, «Մետալուրգ»-ը դուրս եկավ եզրափակիչ, իրավունք ստացավ Եվրոպայի Լիգայում խաղալու: Կարելի՞ է «Շախտյոր»-ի մասին մտածել:
– Իհարկե, մենք արդեն մտածում ենք «լեռնագործների» դեմ խաղի մասին: Մենք դեռ ոչինչ չենք հաղթել:








































