«Չելսի»-ի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը, ով ստործնկային ջլի վնասվածք էր ստացել Անգլիայի Գավաթի խաղարկության շրջանակներում «Տոտտենհեմ»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ, պատրաստ է խաղադաշտ վերադառնալ:
«Արիստոկրատներ»-ի բուժանձնակազմի կարծիքով ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել «Լիվերպուլ»-ի հետ կայանալիք Անգլիայի Գավաթի խաղակության եզրափակիչ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա շաբաթ օրը` «Ուեմբլի» մարզադաշտում: Անգլիական մամուլի հավաստմամբ` բրազիլացի պաշտպանն առանց սահմանափակումների մասնակցում է թիմի մարզումներին:




































