Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամեդ Խազաին հայտարարել է, որ Իսրայելը գաղտնի ընդլայնում է իր միջուկային զինանոցը.
«Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ Իսրայելի անհիմն մեղադրանքները նաև ուղղված են սեփական միջուկային զինանոցի մեծացումից հասարակական կարծիքի ուշադրության շեղմանը: Դրանք միտված են միջազգային հանրության ուշադրությունից Իսրայելում ապօրինաբար պահվող հարյուրավոր միջուկային մարտագլխիկների ու այլ զանգվածային ոչնչացման զենքի քողարկմանը:
Իսրայելը պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացնում՝ սպանելով իրանցի ատոմագետներին: Իսրայելն ագրեսիվ քաղաքականություն ու հոգեբանական պատերազմ է վարում Իրանի դեմ՝ այդ պլանում օգտվելով ՄԱԿ ԱԽ-ի ամբիոնից»: