As պարբերականին տված հարցազրույցում կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Ռոնալդ Կումանը խոսել է իր սպասելիքների մասին Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումից:
«Եթե «Բարսելոնա»-ն հաղթանակ տոնի, ապա դա հոգեբանական ծանր հարված կլինի «Ռեալ»-ի համար: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները վստահ են իրենց ուժերին, իսկ «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները վատ մարզավիճակում են:
Ակումբների առաջատարները ևս շատ կարևոր դեր կխաղան այս հանդիպմանը: Ինձ համար ավելի նախընտրելի է Մեսսիի խաղաոճը», – ասել է Կումանը:






































