«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելլիի ընկերուհին` Ռաֆաելլա Ֆիցոն, հայտարարել է, որ զույգը պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները: Հիշեցնենք, որ վերջերս «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իտալացի ֆուտբոլիստին խորհուրդ էր տվել ամուսնանալ, և ըստ պոտենցիալ հարսնացուի` մարզչի խոսքերն անտարբեր չեն թողել սկանդալային ֆուտբոլիստին:
«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հայտարարում են, որ իմ և Մարիոյի հարաբերություններն ավարտված են: Այժմ մենք պլանավորում ենք մեր ամուսնությունը, որը տեղի կունենա մոտ ժամանակներս, սակայն ես չեմ ցանկանում հայտնել արարողության ճշգրիտ ամսաթիվը»,- ասել է Ռաֆաելլան իտալական մամուլին տված հարցազրույցում:









































