Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ իր թիմը ցուցադրում է հարձակվողական և միաժամանակ շատ գեղեցիկ ու գրագետ ֆուտբոլ:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ թիմի արձանագրած հաջողությունների գործում ֆուտբոլիստները մեծ դեր ունեն:
«Ես ոչինչ չեմ փոխել «Ռեալ»-ում»: Դա վերաբերում է նաև ակումբի կառուցվածքին: Տեղի ունեցած միակ փոփոխությունը կատարվել է ֆուտբոլիստների շնորհիվ: Վաղ ժամանակներից «Արքայական ակումբ»-ը չէր հասել Չեմպիոնների լիգայի այս փուլերին, իսկ այժմ, 2 անգամ անընդմեջ, թիմը նվաճում է կիսաեզրափակչի ուղեգիր: Մարզիչը շատ քիչ ներդրում է կատարում այդ նվաճումների գործում, այն, հիմնականում, ֆուտբոլիստներինն է:
Գոլեր խփելով ռեկորդներ սահմանելը՝ մեզ համար սկզբունքորեն կարևոր խնդիր չէ, բայց հաճելի է և գեղեցիկ է դարձնում խաղը: Չէ՞ որ գոլերը ֆուտբոլի համն ու հոտն են: Կփորձենք այնպես անել, որ մեր խաղի յուրաքանչյուր լավ կողմ վերածվի տիտղոսի»,- ասել է հանրաճանաչ Մոուրինյոն:






































