Ինչպես տեղեկացնում է Kicker պարբերականը, Մյունխենի «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կահնը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Ռեալ» դիմակայությունից առաջ մի քանի խորհուրդ է տվել իր նախկին թիմի ֆուտբոլիստներին:
«Մադրիդյան թիմի դեմ հանդիպմանը «Բավարիա»-ին չի խանգարի մի փոքր ավելի վստահությունը: Նմանատիպ հանդիպումներում ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը խաղի վրա ազդում է նույնքան, որքան մարզչի տակտիկան: Մեծ հավատ՝ սեփական ուժերի նկատմամբ, լիովին վստահություն՝ հաղթանակի հանդեպ, ինչպես նաև դրական ինքնագնահատում. այս ամենը կհանգեցնեն նրան, որ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ավելի շատ կհարգեն մեզ»,- ասել է Կահնը:






































