Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի ծառայություններով միաժամանակ հետաքրքրվում են Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ը և Մախաչկալայի «Անժի»-ն: Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ` ֆուտբոլիստը նախընտրում է Մախաչկալայի ակումբ իր տեղափոխությունը:
Սնեյդերը չի առարկում « Անժի»-ին իր տրանսֆերի վաճառքի դիմաց: «Ինտեր»-ի ղեկավարությունն էլ, իր հերթին, ֆուտբոլիստի ծառայությունների վաճառքից ձեռք բերած գումարով նախատեսում է իր թիմի կազմը համալրել մի քանի ֆուտբոլիստներով:







































