Ամերիկյան մամուլի հաղորդմամբ` «Լոս Անջելես Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը, ով ձախ սրունքի վնասվածքի պատճառով բաց էր թողել իր թիմի նախորդ չորս հանդիպումները, կարող է ընթացիկ խաղարկության շրջանակներում այլևս դուրս չգալ խաղադաշտ:
«Լեյքերս»-ը, ով արդեն իսկ ապահովել է իր տեղը Արևմտյան կոնֆերենցիայի լավագույն ութնյակում, մինչև NBA-ի կանոնավոր առաջնության ավարտը կանցկացնի 6 հանդիպում:








































