The Los Angeles Times պարբերականի փոխանցմամբ՝ բասկետբոլի ազգային լիգայի Օրլանդո «Մեջիք» ակումբի աստղ Դուայթ Հովարդը օրերս դիմել է Լոս Անջելեսի բժիշկ Ռոբերտ Ուոթքինսին, ով բասկետբոլիստին հետազոտելով՝ հայտնաբերել է միջողնաշարային ճողվածք նրա մեջքի ներքևի մասում:
Դեռևս հայտնի չէ, թե երբ Հովարդը կվերադառնա մարզումների, սակայն ակումբի պաշտոնական կայքը պնդում է, որ նա կմասնակցի Քլիվլենդ «Քավալիերս»-ի դեմ կայանալիք կիրակնօրյա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ բասկետբոլիստը բաց է թողել «Մեջիք»-ի անցկացրած վերջին 7 հանդիպումներից 5-ը, որոնցում Սթիվ վան Գանդիի սաները պարտվել են 4 անգամ:






































