Անգլիական «Բոլթոն»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան լոնդոնյան այն հիվանդանոցին, որտեղ փրկել են նրա կյանքը, ի նշան երախտագիտության` հսկայական տորթ է նվիրել:
Տորթի վրա գրված է եղել` «Ֆաբրիսի և նրա ընտանիքի անունից լոնդոնյան հիվանդանոցի բոլոր աշխատողներին, ովքեր օգնեցին նրան ոտքի կանգնել»:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին տեղի ունեցած Անգլիայի գավաթի ընթացիկ առաջնության քառորդ եզրափակիչ փուլի «Բոլթոն»-«Տոտենհեմ» հանդիպման ժամանակ Մուամբան վայր էր ընկել խաղադաշտում, իսկ հիվանդանոցի ճանապարհին դադարել էր աշխատել սիրտը: Հիվանդանոցում նրան իսկապես փրկել էին:









































