Անգլիական Daily Mail հանդեսը հաղորդում է, որ լոնդոնյան «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 250 մլն ֆունտ հատկացնել թիմին, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերվի կենտրոնական հարձակվողի, երկու պաշտպանների և հարձակվողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերներ:
Հանդեսի պնդմամբ՝ խոսքը գնում է Լուկա Մոդրիչի («Տոտենհեմ»), Ռադամել Ֆալկաոյի («Ատլետիկո»), Էզեկիել Լավեսիի («Նապոլի») և Յան Վերտոգենի («Այաքս») տրանսֆերների մասին:
Հիշեցնենք, որ «արիստոկրատներ»-ը բազմիցս հայտարարել են, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբը կլքեն մի շարք առանցքային խաղացողներ, որոնց փոխարեն ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ կգնվեն: Ակումբը լքելու առավել հավանական ֆուտբոլիստներն են՝ Դիդիե Դրոգբան, Սոլոմոն Կալուն, Ֆրենկ Լեմպարդն ու Ջոն Թերին:






































