Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Orange-ը մեկնարկում է համագործակցություն Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ

Այսօր Օրանժ Արմենիան ստորագրեց հնգամյա համագործակցության հուշագիր Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի տարբեր բաժինների` բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:

«Որպես երկրում կարևոր տնտեսական դեր ունեցող ընկերություն և առաջատար գործատու` մեր կորպորատիվ պատասխանատվությունն է նաև կառուցել կամուրջներ կրթական հաստատության և աշխատանքային աշխարհի միջև: Ուրախ ենք այս համագործակցության համար, որը թույլ է տալու բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում, ինչպես նաև ընդունել մեզ մոտ ուսանողների, որոնք ոչ միայն եվրոպական բիզնես միջավայրում կկատարեն իրենց առաջին աշխատանքային քայլերը, այլ նաև հետագայում կկարողանան ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ, նաև մեր ընկերությունում», ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը հետևեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հանդիպումն ուսանողների հետ, որոնք ընկերության ղեկավարին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը Orange-ի գործունեության, պատմության, ընկերության արժեքների, Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի և այլնի վերաբերյալ:

Հետագայում համալսարանում կստեղծվի նաև անվճար Wi-Fi անկյուն, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել Orange wi-fi ինտերնետից:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ մեկնարկել է հատուկ նախագիծ, որի շրջանակներում Orange-ի աշխատակիցների կողմից դասընթացներ են տարվում Հայաստանի 11 համալսարաններում: Դրանք վերաբերում են ընկերության աշխատակիցների մասնագիտական ոլորտներին, որոնք բազմազան են` վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ և այլն: Ընդհանուր թվով 23 դասընթացները ներառում են ինչպես խորը մասնագիտական թեմաներ, ինչպես` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի և անուղղակի մեթոդները» և այլն, այնպես էլ նպատակ ունեն պարզապես գործնական հմտություններ փոխանցել հաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպես մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրույցի»: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մարտ-մայիս ամիսներին ԵՊՀ-ում, ԵրՊԼՀ-ում, ՀՊՃՀ-ում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Գավառի պետական համալսարանում և այլուր: Հատկանշական է, որ ծրագրի հետագա փուլերում ներառվելու են նաև այն բոլոր 5 մարզային համալսարանները, որոնց հետ Orange-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց անցյալ տարեվերջին`Կապան, Գորիս, Վանաձոր և այլն:

Դասընթացներին կարող են մասնակցել գործընկեր համալսարանների բոլոր ցանկացող ուսանողները, նախապես գրանցվելով իրենց հետաքրքրող դասընթացներին: Գրանցման համար ուսանողները պետք է հետևեն իրենց համալսարանում տեղադրված հայտարարություններին կամ դիմեն կոնտակտային անձին (դեկանատ, ամբիոն, կարիերայի զարգացման կենտրոն և այլն):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում