Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայացան 8 հանդիպումներ: Թուրինյան «Յուվենթուս»-ը կարևոր հաղթանակ տարավ «Լացիո»-ի նկատմամբ: Հաղթանակներ տոնեցին «Ինտեր»-ն ու «Ռոմա»-ն, իսկ «Նապոլի»-ն կրեց երրորդ անընդմեջ պարտությունը:
«Ջենոա» – «Չեզենա»` 1:1,
1:0 Ռոսի (41’), 1:1 Մուտու (76’),
«Ինտեր» – «Սիենա»` 2:1,
0:1 Դ’ Ավգուստինո (6’), 1:1 Միլիտո (42’), 2:1 Միլիտո (81’, 11մ),
«Կատանիա» – «Լեչե»` 1:2,
1:0 Բերգեսիո (52’), 1:1 Կորվիա (88’), 1:2 Դի Միչելե (90’),
«Նապոլի» – «Ատալանտա»` 1:3,
0:1 Բոնավենտուրա (10’), 1:1 Լավեսի (13’), 1:2 Բելինի (58’), 1:3 Կարմոնա (68’),
«Պարմա» – «Նովարա»` 2:0,
1:0 Ջովինկո (27’), 2:0 Ջոնաթան (40’),
«Ռոմա» – «Ուդինեզե»` 3:1,
1:0 Օսվալդո (8’), 1:1 Ֆերնանդես (43’), 2:1 Տոտտի (86’), 3:1 Մարկինյո (92’),
«Ֆիորենտինա» – «Պալերմո»` 0:0,
«Յուվենթուս» – «Լացիո»` 2:1,
1:0 Պեպե (30’), 1:1 Մաուրի (45’), 2:1 Դել Պիերո (82’):
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Յուվենթուս»-ը: Թուրինյան ակումբը վաստակել է 68 միավոր: 1 միավոր պակաս է վաստակել «Միլան»-ը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լացիո»-ն իր ակտիվում ունի 54 միավոր:
INT 2-1 SIE tvgoals.net by tvgoals1








































