Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականին Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 34 տոկոսով և կազմել է 19.8 միլիարդ դոլար: Թուրքիայում ամերիկյան ներդրումների ծավալը կազմել է 7 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ում թուրքական ներդրումներինը՝ ավելի քան 1 միլիարդ դոլար:
Ինչ վերաբերում է 2011 թվականին Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությանը, ապա այն կազմել է 25.5 միլիարդ դոլար: 2010 թվականին ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 25.3 միլիարդ դոլար, իսկ 2009 թվականին՝ 19.6 միլիարդ դոլար:
Ի հավելում՝ Ռուսաստանը Թուրքիայում (Աքքույու) կառուցում է 20 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր ատոմակայան, որը Թուրքիայում ծածկելու է էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 տոկոսը: Բացի այդ, տարեկան Թուրքիա է այցելում ավելի քան 3 միլիոն ռուս զբոսաշրջիկ։









































