Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության «Վասկո դա Գամա» – «Ֆլամենգո» հանդիպումը դրամատիկ սցենարով անցավ: 28-րդ րոպեին «Վասկո դա Գամա»-ի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Ռոնալդինյոն, իսկ հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:2 հաշվով:
Խաղավարտն ազդարարող սուլիչից հետո «Վասկո»-ի ֆուտբոլիստներն իսկական «որս» սկսեցին հանդիպման մրցավար Վագներ դոս Սանթոս Ռոզոյի նկատմամբ: Մրցավարը օգնություն խնդրեց ոստիկանությունից: Ֆուտբոլիստներից միանգամից 5-ը ստացան կարմիր քարտ:






































