Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայացած «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ ընթացիկ առաջնության ավարտից հետո ակումբը կլքեն մի շարք ֆուտբոլիստներ:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ից կհեռանան Կարլոս Տևեսը, Էդին Ձեկոն, Կոլո Տուրեն, Նայջել դե Յոնգը, ինչպես նաև վարձավճարով այլ ակումբներում հանդես եկող Էմանուել Ադեբայորը, Ուեյն Բրիջն ու Ռոկե Սանտա Կրուսը:
Ակումբի արաբ սեփականատերերը կարող են հրաժարվել նաև գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի ծառայություններից, եթե «քաղաքայիններ»-ը չհասնեն ցանկալի արդյունքի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Սակայն Մանչինիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո նրան միջոցներ կտրամադրվի` նոր ֆուտբոլիստներ գնելու համար:
«Քաղաքայիններ»-ը ցանկանում են գնել Էդիսեն Կավանին, Էդեն Ազարին և Ռոբին վան Պերսին:








































