Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում ակտիվ քննարկվում է Գառնիի դիտարանի արդիականացման հարցը։ Քննարկումներին ներգրավվել են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներ ու սեյսմաբաններ։
Այսօր տեղի ունեցած ԱԻՆ ղեկավար կազմի խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Երիցյանը կրկին ասել է, որ Գառնիի դիտարանը պետք է դառնա աշխարհում ճանաչված կենտրոն, և այդ նպատակով դիտարանը կվերազինվի ու կարդիականացվի, ինչպես նաև կվերագործարկվի Գառնիի դիտարանում գտնվող դեֆորմոգրաֆ սարքավորումը։
Առաջիկա շաբաթվա ընթացքում նախարարության խումբը կմեկնի Գառնի՝ տեղում խնդիրն ուսումնասիրելու համար։









































