Գերմանական Kicker պարբերականի ներկայացմամբ` հեղափոխական քայլեր է պատրաստվում անել ՈՒԵՖԱ-ն` Միշել Պլատինիի գլխավորությամբ: Ֆրանսիացի պաշտոնյան ցանկանում է 2016/17 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի մասնակիցների թիվը հասցնել 64-ի, իսկ Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությունը չեղյալ համարել:
Նախագծի հեղինակների հավաստմամբ` այդ որոշումը եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներին` Անգլիային, Իսպանիային և Գերմանիային, հնարավորություն կտա 6-ական ակումբ ներկայացնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը, իսկ ավելի փոքր երկրներին մեծ հնարավորություններ կտա իրենց ներկայացուցիչը ունենալ այդ հեղինակավոր մրցաշարում:









































