Գերմանական «Շալկե»-ի հարձակվող Ռաուլը հայտնել է, որ ակումբն իրեն նոր պայմանագիր է առաջարկել:
««Շալկե»-ն ինձ հիանալի առաջարկ է արել, սակայն իմ որոշումը կախված կլինի անձնական և ընտանեկան հարցերից: Ակումբը այս պահին պայքարում է Բունդեսլիգայի երրորդ հորիզոնականում հանգրվանելու համար, և դա չափազանց կարևոր է ինձ համար», – Ռաուլին մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Շալկե»-ում հանդես է գալիս 2010 թվականից: Իսպանացին գերմանական թիմում անցկացրել է 91 հանդիպում և դարձել 36 գոլի հեղինակ:







































