Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության վերջին տուրը մեկնարկեց Սենտ-Լուիս «Բլյուզ» – Ֆինիքս «Քոյոթես» հանդիպումով, որում վստահ հաղթանակի հասան «գայլեր»-ը: Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած այս երկու թիմերն, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն Սթենլիի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանականերում:
Սենտ Լուիս «Բլյուզ» – Ֆինիքս «Քոյոթես»՝ 1:4:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը այդ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչել «գայլեր»-ի դարպասապահ Մայք Սմիթին, ով ետ է մղել 32 նետումներից 31-ը: