Բրիտանական մամուլին տված հարցազրույցում Լոնդոնի «Չելսի»-ի իվուարցի հարձակվող Սալոմոն Կալուն հայտարարել է, որ վստահ է իր թիմի՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակ տանելու հնարավորությանը:
«Մեր երկրպագուները ցանկանում են տեսնել մեր հաղթանակը: Համոզված եմ, որ կարող ենք հաղթահարել «Բարսելանա»-ի արգելքը և եզրափակիչի ուղեգիր վաստակել: Ծանոթ ենք կատալոնական ակումբի թույլ կողմերին և գիտենք, որ նրանք խնդիրներ ունեն պաշտպանական գծում: Գեղեցիկ խաղ կցուցադրենք և կձգտենք հաղթանակի»,- հայտարարել է Կալուն:









































