Իտալական «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ թիմը շուտով նոր գլխավոր հովանավոր կունենա: Ներկայումս թուրինյան ակումբը սեփական հարկի տակ խաղադաշտ է դուրս գալիս BetClic բուքմեյքերական ընկերության լոգոտիպով մարզաշապիկներով, իսկ հյուրնըկալվելիս՝ քաղցրավենիքներ արտադրող Balocco ընկերության տարբերանշանով:
Կայքի հաղորդմամբ՝ նոր գլխավոր հովանավորը կդառնա ամերիկյան Chrysler ավտոկոնցերնը, իսկ ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա կփաքցվի Jeep ավտոմեքենաների լոգոտիպը:
Հիշեցնենք, Chrysler ընկերությունը նախկինում ևս հովանավորում էր թուրինյան ակումբը, իսկ թիմի որոշ ֆուտբոլիստներ մարքետինգային հովանավորչության համար վարում էին Jeep ավտոմեքենաներ:









































