Sptort-express-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը մոտ օրերս կմեկնի Ուկրաինա` Լվովի «Կարպատի» ակումբում փորձաշրջան անցնելու:
Հիշեցնենք, որ վերջին տասնամյակի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը երկար ժամանակ հանդես եկավ Ամստերդամի «Այաքս»-ի կազմում, բայց այդպես էլ չկարողացավ իր լավագույն որակները դրսևորել այդ թիմում և վերադարձավ Երևանի «Փյունիկ», որտեղ էլ անցկացրեց վերջին մրցաշրջանը: Մանուչարյանը մասնակցել է «Եվրո-2012»-ի ընտրական փուլի բոլոր չորս հանդիպումներին և դարձել մեկ գոլի հեղինակ: