Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում միմյանց են բախվել անվտանգության ուժերն ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
Իրաքի սահմանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ PKK-ի զինյալներին հաջողվել է սպանել 1 ավագ լեյտենանտի և վիրավորել 1 հատուկ պատրաստություն անցած սերժանտի: Թուրքական անվտանգության ուժերը քայլեր են ձեռնարկում տվյալ շրջանում կենտրոնացած PKK-ի խումբը վնասազերծելու ուղղությամբ և այդ պլանում ներգրավել են նաև ռազմաօդային ուժեր:
Բացի այդ, Շեմդինլիի շրջանի Եշիլօվա գյուղի մոտ անվտանգության ուժերը հայտնաբերել են 10-ական կիլոգրամ քաշ ունեցող երեք հակատանկային ականներ, որոնք վնասազերծվել են ականազերծողների կողմից: