Ավարտվեց Իսպանիայի առաջնության 31-րդ տուրը: Տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Անդալուզիայում, որտեղ տեղի «Սևիլիա»-ն ընդունեց «Մալյորկա»-ին: Առաջին խաղակեսում ծավալվեց հավասար պայքար, սակայն երկրորդ կեսում տանտերերը ավելացրեցին ճնշումը և հաղթանակ կորզեցին:
«Սևիլիա» – «Մալյորկա»` 3:1,
1:0 Նեգրեդո (51’), 2:0 Մանու (62’), 3:0 Նավաս (68’), 3:1 Հեմեդ (74’):
Հիշեցնենք, որ 31-րդ տուրից հետո Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 78 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը: «Բարսելոնա»-ն վաստակել է 72 միավոր: Երրորդ տեղում գտնվող «Վալենսիա»-ն իր ակտիվում ունի 48, իսկ առաջին քառյակը եզրափակող «Մալագա»-ն` 47 միավոր:
Sevilla 1-0 Mallorca by simaotvgolo12
Sevilla 2-0 Mallorca by simaotvgolo12
Sevilla 3-0 Mallorca by simaotvgolo12
Sevilla 3-1 Mallorca by simaotvgolo12









































