Ինչպես տեղեկացրել է The Sun-ն, «Մանչեսթեր Սիթի»-ի «աստղային» ֆուտբոլիստները «պատերազմ» են հայտարարել Մարիո Բալոտելլիին, ում պահվածքը, նրանց կարծիքով, կարող է զրկել թիմը չեմպիոնի տիտղոսը նվաճելու հույսից: «Ընդդիմությունը» դժգոհ է նաև գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիից, որը հանդուրժում է կռվասեր հարձակվողի արարքները:
«Որոշ ֆուտբոլիստների Մարիոն արդեն հունից հանում է: Նրանք կորցնում են համբերությունը: Հանրահայտ հարձակվողը կարծում է, թե կարող է իր սեփական կանոններով առաջնորդվել: Սակայն թիմում ընկերական ոգին պահպանելու համար ճիշտ չէ մտածել, որ ամեն ինչ կենտրոնացած է միայն մեկ ֆուտբոլիստի շուրջ»,- մեկնաբանում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի հետ վերջին հանդիպումը «քաղաքայիններ»-ն ավարտեցին ոչ-ոքի:






































