Ֆլորիդայում 66 տարեկանում մահացել է «Լացիո»-ի պատմության մեծագույն ֆուտբոլիստը՝ հանրաճանաչ Ջորջիո Կինալյան:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Լացիո»-ի նախկին հարձակվողի մահվան պատճառը սրտի նոպան է:
Կինալյայի կարիերան սկսվել է Ուելսում, որտեղ նա հանդես էր գալիս «Սուոնսի Սիթի»-ի կազմում: 1969 թվականին նա տեղափոխվել է «Լացիո»: 1973/74 մրցաշրջանում ֆուտբոլիստի խփած 24 գոլերի շնորհիվ թիմը նվաճեց «սկուդետո»-ն:
Ջորջիո Կինալյան նաև Իտալիայի ազգային հավաքականի լավագույն հարձակվողներից էր:
«Լացիո»-ի 100-ամյակին նվիրված միջոցառմանը ֆուտբոլիստը ճանաչվել է ակումբի պատմության մեջ լավագույն մարզիկ:







































