Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատիի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել Անդրե Վիլլաշ-Բաոշի՝ ամռանը միլանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը:
«Մորատին և Մոուրինյոն հաճախ են շփվում իրար հետ, որպեսզի քննարկեն «Ինտեր»-ին վերաբերող բոլոր հարցերը: Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ Վիլլաշ-Բոաշը չի կարող օգտակար լինել միլանյան ակումբին:
«Ինտեր»-ի ղեկավարությունը կապ է հաստատել «Չելսի»-ի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչպես է Անդրե Վիլլաշ-Բոաշը համագործակցում ֆուտբոլիստների հետ: Միլանյան ակումբում ցանկանում են համոզված լինել, որ մարզիչը տարաձայնություններ չի ունենա թիմի փորձառու խաղացողներ Սանետտիի և Միլիտոյի հետ»,- գրում է իտալական պարբերականը:








































